Հայաստան – Լուրեր – Լրատվություն - Օրաթերթ: Բռնկվել է «Ազմարա կվեստ» զբոսաշրջային նավը Բռնկվել է «Ազմարա կվեստ» զբոսաշրջային նավը ================================================================================ panarmenian.net on 31/03/2012 15:41:00 Ֆիլիպինների ափի մոտ բռնկվել է «Ազմարա կվեստ» զբոսաշրջային նավը: Ինչպես հայտնել է ափամերձ պարեկային ծառայության ներկայացուցիչը, հրդեհի արդյունքում վնասվել է նավի շարժիչը: Հրդեհը բռնկվել է մարտի 30-ին և մարվել է թիմի ուժերով: Անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածք է ստացել, ուղևորներից ոչ ոք չի տուժել: Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում: Ֆիլիպինների պարեկային ծառայությունը սկսել է փրկարար գործողությունը՝ ուղարկելով իր մոտորանավակները: