Հայաստան – Լուրեր – Լրատվություն - Օրաթերթ: «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է ================================================================================ panorama.am on 19/05/2012 16:58:00 Այսօր առավոտյան «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից: