Հայաստան – Լուրեր – Լրատվություն - Օրաթերթ: Ընտրարշավի ընթացքում ոստիկանությունում 61 դեպք է քննվել Ընտրարշավի ընթացքում ոստիկանությունում 61 դեպք է քննվել ================================================================================ Oratert News portal on 06/05/2012 14:23:00 ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ կարգով անցկացնելու համար ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հիշեցրեց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը: Նա նշեց, որ շտաբի կողմից ընթացք է տվել քարոզարշավի ընթացքում տեղ ունեցած խախտումների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի, կուսակցությունների ու թեկնածուների կողմից ստացված ահազանգերին, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա հրապարակումներին: Ոստիկանությունում մինչև ընտրության օրը քննարկվել և քննարկման փուլում են 61 դեպք, որոնցից 29-ը Երևան քաղաքում, մնացած 32 դեպքը մարզերում: 19 դեպքում նյութերով գործ չի հարուցվել` հանցակազմի կամ հանցագործության բացակայության պատճառով: