Հայաստան – Լուրեր – Լրատվություն - Օրաթերթ: Սուրբ Պատարագ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով Սուրբ Պատարագ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով ================================================================================ Oratert News portal on 27/01/2012 18:51:00 Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կհրապարակվի Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կկատարի օծումը Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական ս. խաչի կրկնօրինակի, որի կենտրոնում ևս զետեղվել է Տիրոջ խաչափայտի մասունքի սուրբ նշխար, որից հետո այն կհանձնի ՀՀ Պաշտպանության նախարարությանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Ս. Պատարագի սկիզբը` ժամը 1100-ին: