Գլխավոր էջ | ‌Մոլորակ | Սիրիայի փոխնախագահը փախել է Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը

Սիրիայի փոխնախագահը փախել է Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ- Շարաան լքել է հայրենիքն ու փախել Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Այս լուրը պաշտոնական Դամասկոսն ու Ամանը դեռ չեն հաստատել:

Լիբանանյան «Ռուվվադ» լրատվական գործակալության համաձայն` Շարաան Դամասկոսից անհետացել է 10 օր առաջ: Հինգշաբթի փոխնախագահի զարմիկը` գնդապետ Յուուրաբ Շարաան, անսպասելի հայտնվել էր Հորդանանի մայրաքաղաք Ամանում ու այնտեղից սիրիական բանակին կոչ արել «կանգնել ժողովրդի կողքին ու դեմ հանդես գալ (Սիրիայի նախագահ) Բաշար ալ Ասադի կառավարմանը»:

 Լիբանանյան ու արաբական լրատվամիջոցներն ավելի վաղ ենթադրում էին, որ Ֆարուք ալ Շարաան կարող է հետևել նախկին վարչապետ Ռիյադ Ֆարիդ Հիջաբի օրինակին, ով օրեր առաջ ընտանիքի հետ լքել էր երկիրն ու հայտարարել «սիրիական հեղափոխության» կողմն անցնելու մասին:

Շարաան 20 տարի շարունակ գլխավորել է Սիրիայի արտգործնախարարությունը, իսկ 2006թ.-ից երկրի փոխնախագահն է:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0