Գլխավոր էջ | ‌Մոլորակ | Մարսելում բացվել է Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքար

Մարսելում բացվել է Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքար

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի մասնակցությամբ Մարսել քաղաքի Բորել այգում տեղի է ունեցել Երևանի և Մարսելի համագործակցության համաձայնագրի 20-ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական արարողությունը:

Միջոցառման շրջանակում Երևանի և Մարսելի քաղաքապետերը ծաղկեպսակներ են տեղադրել այգում կանգնեցված Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ: 

Միջոցառման պաշտոնական մասի շրջանակում Երևանի և Մարսելի քաղաքապետերը հանդես են եկել ելույթներով: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում նախ շնորհակալություն  է հայտնել իր գործընկերոջը` Ժան-Կլոդ Գոդենին հրավերի և ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ Երևանի և Մարսելի միջև կապերի ամրապնդման գործում իրապես մեծ է Մարսելի քաղաքապետի անձնական ներդրումը. « Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ Դուք իրապես ցանկալի և սպասված հյուր եք Երևանում, ու կարծում եմ, որ կհամաձայնեք առաջիկայում պաշտոնապես հյուրընկալվել մեզ մոտ: Հուսով եմ, որ Երևանում մենք միասին գործնական քայլեր կձեռնարկենք մեր 20-ամյա համագործակցության համաձայնագրի թարմացման ուղղությամբ » -,նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավելելով, որ անցած երկու տասնամյակների համագործակցությունը բոլոր մակարդակներում գնահատում է բարձր: Օգտվելով առիթից ու դիմելով միջոցառմանը ներկա մարսելահայ համայնքի ներկայացուցիչներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ կարևորել է նրանց անմիջական դերակատարումը նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի և փոխգործակցության ամրապնդման հարցում:  « Նաև ձեր շնորհիվ է, որ այսօր ֆրանսիացիների համար օտար չեն հայ և Հայաստան հասկացությունները: Այս օրերին մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ տեղացիների համար մենք օտարներ չենք, ավելին` մեզ հարգում և վստահում են այստեղ և մեծագույն հարգանք ուեն մեր երկրի հանդեպ: Լինելով յուրօրինակ կամուրջ երկու ժողովուրդների և երկրների միջև` դուք ևս շատ կարևոր դերակատարում ունեք մեր հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման առումով, և կցանկանայի, որ այդ կամուրջը է’լ ավելի ամրանա ու լինի անսասան » ,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին, դիմելով Երևանի քաղաքապետին և հանդիսավոր արարողության մասնակիցներին, վերահաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնչեցրած հայ-ֆրանսիական բարեկամության և հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առկայությունը, հավելելով նաև, որ, չնայած այդ ամենին, Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններն այսօր իսկապես վերանայման կարիք ունեն:  « Պարոն քաղաքապետ, Դուք ճիշտ եք նկատել, որ մեր երկու քաղաքների ներուժն այսօր շատ ավելին է, քան էր 20 տարի առաջ: Եվ իսկապես մեր համաձայնագիրը վերանայւման կարիք ունի, ինչը, վստահ եմ, մենք կանենք հնարավորին կարճ ժամկետներում: Համոզված եմ, որ սա կդառնա մեր փոխադարձ վստահության և հարգանքի ևս մեկ ապացույցը: Ի դեպ, օգտվելով առիթից, ես ևս շնորհակալություն հայտնեմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր իսկապես մեծ դեր և կարևոր նշանակություն ունեն, ինչպես մեր երկուստեք հարաբերությունների, այնպես էլ Մարսելի կայուն զարգացման գործում » ,-շեշտել է Ժան-Կլոդ Գոդենը:
Հանդիսավոր միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարազատ ու ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու ներդրումային առաջարկներ, որոնք որոշակիորեն կարող են նպաստել համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ընդգծելով, որ այս մասին ևս զրուցել են Մարսելի քաղաքապետի հետ, ինչը կարտացոլվի Երևանի և Մարսելի համագործակցության թարմացվելիք համաձայնագրում: 

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0