Սիրիան դեպի քաղաքացիական պատերազմ է ընթանում.Քոֆի Անան
ՄԱԿ-ի և Արաբական լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանն այսօր հայտարարել է, որ Սիրիան դեպի քաղաքացիական պատերազմ է ընթանում. տեղեկացնում է France 24-ը:
«Վտանգը, որ «տոտալ պատերազմ» կսկսվի, օրեցօր աճում է»,- ասել է նա` Կատարում Արաբական լիգայի նախարարական խորհրդի նիստի ընթացքում:
Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գալյունն իր հերթին հայտարարել էր, որ ինքը կողմ է արաբական երկրների կողմից Սիրիայի դեմ ռազմական միջամտությանը, քանի որ միայն դա կարող էր վերջ տալ նախագահ Բաշար ալ Ասադի կողմից խաղաղ քաղաքացիների դեմ իրականացվող բռնություններին:
Սիրիական ընդդիմության ղեկավարը, անդրադառնալով Ռուսաստանի` Ասադին սատարելու փաստին, ասել է. «Ռուսաստանն ավելի շատ խնդիրներ է առաջացրել, քան օգնել է լուծել դրանք: Եթե Մոսկվան համոզի, որ Ասադը հեռանա, դա լուծման մասն կլինի»,-ասել է Գալյունը:
Արաբական երկրների արտգործնախարարները հավաքվել են Կատարում` քնարկելու համար Հոմսի Հուլա բնակավայրում ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանության հարցը:



Ձեր մեկնաբանությունը