Հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին հեռացրել են աշխատանքից
Հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին հեռացրել են հերթական նախագծից իր քաղաքական գործունեության պատճառով:
Հաղորդավարուհին զրկվել է МУЗ-ТВ մրցանակաբաշխության արարողությունը վարելու հնարավորությունից: Այս մասին Սոբչակը հայտնում է Twitter-ի իր
միկրոբլոգում:
Հեռուստաալիքի ղեկավարությունը չի բացատրել իր որոշման պատճառը: Նրան միայն ասել են, որ «վերևից» զանգ են ստացել: Հեռուստաալիքի ղեկավարությունը առայժմ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը:
«Ես աշխատում էի МУЗ-ում երկար տարիներ ու գիտեմ, որ գլխավոր տնօրենը պարկեշտ մարդ է: Սա այլ մակարդակի հարց է: Ես կամ ազդագրերի վրա, ինչպե՞ս են նրանք բացատրելու իմ բացակայությունը»,- գրել է Սոբչակը Twitter-ում:
Հայտնի հաղորդավարուհին չգիտի` ինչպե՞ս դրան կարձագանքեն իր գործընկերները` կլռե՞ն, թե՞ կպաշտպանեն իրեն: «Պարզապես իմացեք, որ ես չեմ հիվանդացել»,- ահազանգում է Սոբչակը միկրոբլոգում:
Ամենայն հավանականությամբ պատճառը «Նիկա» մրցանակաբաշխության ժամանակ Քսենյայի բարձրացրած աղմուկն է եղել: Հավանաբար, հեռուստաալիքի ղեկավարությունը մտավախություն ունի, որ Քսենյան բեմում հերթական «սադրանքին» կդիմի: Այս մասին հայտնում է 7d.org.ua-ն:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունիսի 1-ին:



Ձեր մեկնաբանությունը