Դամասկոսում ուժգին պայթյուններ են տեղի ունեցել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում միմյանց հաջորդող մի քանի ուժգին պայթյուններ են տեղի ունեցել, ինչից հետո մայրաքաղաքում ամենուր կրակահերթեր են:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, գիշերը անհայտ անձինք կրակ են բացել Սիրիայի կենտրոնական բանկի շենքի վրա և մի քանի ոստիկանի վնասվածք հասցրել: Սիրիայի պետական հեռուստաընկերության տվյալներով` վիրավորվել է 4 ոստիկան:
Սիրիացի ընդդիմադիրները տեղեկացրել են, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Իդլիբ քաղաքի հիվանդանոցներից մեկի մոտակայքում, ինչպես նաև Համա քաղաքի կենտրոնում:
Իսլամիստական «Ալ Նուսրա ճակատ» անվանումով խմբավորումը ստանձնել է ուրբաթ օրը Դամասկոսի Զեյն ալ Աբիդին մզկիթի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել, իսկ 22-ը վիրավորվել էին:
Խմբավորումը ստանձնել է նաև Հալեպի և Դամասկոսի մի շարք այլ պայթյունների պատասխանատվությունը:



Ձեր մեկնաբանությունը