Բիլ Քլինթոնը մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավին
2012 թվականի նախընտրական արշավի ընթացքում առաջին անգամ կիրակի օրը Բիլ Քլինթոնը մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավին` նրան սատարելու նպատակով:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Քլինթոնը Վիրջինիայում հավաքվածներին ասել է, որ Բարաք Օբաման արժանի է վերընտրվելու:
Նախկին նախագահն ավելացրել է, որ իր կարծիքով` Օբաման շատ լավ է աշխատել, և նրա իշխանության շնորհիվ երկիրն այժմ առաջ է գնում և ընթանում է ճիշտ ուղղությամբ:



Ձեր մեկնաբանությունը