Home | ‌Մոլորակ | «Մանաս» ռազմակայանը կարող է օգտագործվել Իրանի դեմ.ՌԴ ԱԳՆ

«Մանաս» ռազմակայանը կարող է օգտագործվել Իրանի դեմ.ՌԴ ԱԳՆ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Ռուսաստանի արտգործնախարարությունը մտավախություն ունի, որ «Մանաս» ռազմակայանը կարող է օգտագործվել Իրանի դեմ պոտենցիալ հակամարտության ժամանակ:

Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նրա խոսքով, չի կարելի բացառել, որ տվյալ օբյեկտը կարող է օգտագործվել բախման դեպքում, թեեւ այդ դեպքում կխախտվեն կենտրոնի շուրջ ամերիկա-ղրղըզական համաձայնագրի կետերը:

Լուկաշեւիչը նաեւ ասել է, թե Վաշինգթոնից հնչող հայտարարությունները` իրանական ատոմային խնդրի ուժային լուծման մասին, լուրջ անհանգստություն են առաջացնում Կենտրոնասիական տարածաշրջանում: Նրա գնահատականով, պատճառը ոչ միայն աշխարհագրորեն մոտ լինելն է, այլեւ այնտեղ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մի ամբողջ շարք օբյեկտների գտնվելու փաստը: Նա հույս է հայտնել, որ բանը չի հասնի նման աղետալի զարգացման:

«Մանաս» ռազմակայանը ստեղծվել է Բիշքեկի օդանավակայանում 2001թ. դեկտեմբերին: Այն ապահովում է աֆղանական արշավին մանսակցող ինքնաթիռների լիցքավորման մոտ 30 տոկոսը: Պայմանագիրը գործում է մինչեւ 2014 թվականը:

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0