Տնտեսական
Աջակցություն է ցուցաբերվում կարկտահարությունից տուժած տնտեսություններին
2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆագրո» կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու և հատկացնել Արմավիրի մարզպետարանին` կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործներին տրամադրելու նպատակով։
Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու. ՀՀ վարչապետ
Կառավարությունը հավանություն է տվել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին։...Կառավարությունը գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորելու է
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ կառավարությունը գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորելու է: ...Վարչապետը գերմանացի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը: ...ՀՀ վարչապետը ծանոթացել է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:...ՀՀ գյուղնախարարն ընդունել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացին:...Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում Հունաստանի ԱԳՆ-ում
Մայիսի 9-ին Հունաստանի ԱԳՆ-ում կայացավ Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում: ...Պետությունը պատրաստ է աջակցել վերամշակված ապրանքների իրացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ: ...Բացառվելու են հարկումից խուսափելու դեպքերը
ՀՀ կառավարությունը քննարկել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։...ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Գևորգյանը ընդունել է Կատարի դեսպանին
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, ՀՀ կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Ա. Ռահման ալ-Մեղայիսիբին (նստավայրը` Թեհրան): Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:...Մուտք
- Արևի բռնկումից երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
- Ռուսաստանը և Չինաստանը կմասնակցեն Իրանում Սիրիայի հարցով համաժողովին
- Սկանդալային փաստ գազի սակագնի վերաբերյալ
- Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպանը
- Փաստաբանները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ
asem vor dzer katarum@ indz dur chi ekel,,,,kasharq eq tvel
Վորովհետև անգրագետների հավաքացուներ են :
sat lav e vor nranq haxten
Արխիվ
| Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa |
| 1 | 2 | 3 | 4 | |||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |




