Գլխավոր էջ | Տնտեսական | «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» աշխատաժողով Տոկիոյում

«Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» աշխատաժողով Տոկիոյում

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Ապրիլի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» խորագրով:

 

Աշխատաժողովը կայացավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաև Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ և նվիրված էր Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձևավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին և ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը: Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի աշխատաժողովին մասնակցեցին ճապոնական խոշոր 50-ից ավելի ընկերությունների, այդ թվում Toyota, Toshiba, Mitsubishi, Kawasaki, Sumitomo, Mizuho, Marubeni, Itochu, Sojitsu-ի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ROTOBO կազմակերպության փոխտնօրեն Ակիրա Հարութան և ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանը: Նա առանձին անդրադարձ կատարեց հայ-ճապոնական տնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրադրությանը, քննարկեց գործարար կապերն ընդլայնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և գործակցության հեռանկարային ուղիներ փնտրելու հնարավորությունները: Ելույթին հետևեցին քննարկումներն ու կարծիքների փոխանակում:

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0