Գլխավոր էջ | Տնտեսական | ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալին

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալին

Տառաչափ Decrease font Enlarge font
image

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունեց ՀԱՊԿ ՌՀՄՀ ռուսական մասի նախագահ, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Իգոր Կարավաևի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդյունաբերության, մասնավորաապես, ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հնարավորությունները:

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա է ռազմավարական համագործակցության բարձր մակարդակ, իսկ ռազմարդյունաբերական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունը շատ կարևոր է:

«Կարծում եմ, որ և' Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, և' Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը ռազմարդյունաբերական ոլորտում շատ անելիքներ ունեն, իսկ այս հանդիպումը կնպաստի երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու շրջանակների հստակեցմանը»,- նշեց Տիգրան Դավթյանը:

 Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել ռազմարդյունաբերական ոլորտում երկու երկրներում առկա ներուժը և այդ ներուժի նպատակային օգտագործման հնարավորությունները:

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0