Ֆինանսական օգնության շրջանակներում Հունաստանը ԵՄ-ից կստանա 130 միլիարդ եվրոյի վարկ
Եվրամիությունը համաձայնեցրել Է Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ծրագիրը:
Այդ մասին այսօր առավոտյան հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով բակակցություններին մոտ կանգնած մի աղբյուր: Հունաստանին օգնություն ցուցաբերելու հարցը քննարկվել Է եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, որը շարունակվել Է գրեթե 12 ժամ:
Ձեռքբերված համաձայնութունը նախատեսում Է մինչեւ 2020 թվականը Հունաստանի պետական պարտքի կրճատում ՀՆԱ-ի մինչեւ 120,5 տոկոսը: Ֆինանսական օգնության շրջանակներում Հունաստանը Եվրամիությունից կստանա 130 միլիարդ եվրոյի վարկ: Բացի այդ, մասնավոր ներդրողների հետ նախնական պայմանավորվածություն Է ձեռք բերվել 100 մլրդ եվրո ընդհանուր գումարով Հունաստանի պարտքերի դուրսգրման մասին:
Եվրամիությունից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական օգնության դիմաց Հունաստանը հարկադրված Էր ընդունել պետական ծախսերի կրճատման պլան, որը նախատեսում Է պետական հատվածում 15 հազար աշխատատեղի կրճատում, աշխատանաքային օրենսդրության ազատականացում եւ նվազագույն աշխատավարձի նվազեցում մինչեւ 600 եվրո՝ նախկին 751 եվրոյի փոխարեն:



Ձեր մեկնաբանությունը