Գլխավոր էջ | Տարածաշրջան | Հայերը քրեորեն պատժվում են Վրաստանի իշխանության անկարողության պատճառով

Հայերը քրեորեն պատժվում են Վրաստանի իշխանության անկարողության պատճառով

Տառաչափ Decrease font Enlarge font
Հայերը քրեորեն պատժվում են Վրաստանի իշխանության անկարողության պատճառով

Վրաստանի պառլամենտի ընդդիմադիր պատգամավորները հեռուստատեսությամբ հեռարձակված իրենց ելույթներում “ քողազրկել “ են Շվեյցարիայի մայրաքաղաքում կայանալիք Ռուսաստան-Վրաստան Համաշխարհային առևտրի կազմակերպությանը (WTO) Ռուսաստանի անդամակցելու դիմաց վրացական “առևտուրը”: Նրանք հայտարարել են, որ Վրաստանի իշխանություններն իրենց համաձայնության դիմաց Ռուսաստանից պահանջելու են վրացի սահմանապահների պասսիվ ներկայությունը Աբխազիա-Ռուսաստան սահմանագծի Փսոու գետի կամրջի սահմանային անցակետում, ինչպես նաև Հարավային Օսեթիա-Ռուսաստան սահմանագծի Ռոքի թունելի հատվածում:

Բանակցություններում Վրաստանի պատվիրակության ղեկավար Թամար Կովզիրիձեն հայտարարել է, որ Վրաստանը ոչ մի քայլ չի նահանջի իր ազգային շահերից:Սակայն ընդդիմադիր պատգամավորները նշում են , որ ամենաշատը, ինչին կարող է հասնել Վրաստանի պատվիրակությունն իր համաձայնության դիմաց, դա վրացական ապրանքների (գինու, պահածոների և հանքային ջրի) ազատ մուտքն է Ռուսաստանի շուկա: Եթե Վրաստանը չի կարողանում սահմանապահներ ունենալ Աբխազիա և Հարավային Օսեթիա մուտք գործող ճանապարհների վրա գտնվող սահմանային անցակետերում, ինչ մեղք ունեն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այլ ճանապարհ չունեն իրենց հարազատներին տեսակցելու համար: Եվ ինչպե±ս պետք է նրանք ապահովեն Վրաստանի կառավարության “գիտությունը”: Համաձայն Վրաստանում գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի, Վրաստանի հանրապետության սահմանն անօրինական խախտողները պատժվում են տուգանքով կամ դատապարտվում են ազատազրկման մինչև 5 տարի ժամկետով: Անօրինական սահմանախախտում է համարվում նաև որևէ անձի անձնագրում Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի սահմանապահների կնիքի առկայությունը, եթե անցումը կատարվել է առանց վրացական իշխանությունների գիտության: Հիմա ամենահետքրքիրը. եթե մարդը որպես զբոսաշրջիկ է այցելել Աբխազիա կամ Հարավային Օսեթիա, ապա կարող է տուգանվել 1200 դոլարի սահմաններում: Հնարավոր է, որ ավելի մեծ տուգանք նշանակվի: Սովորաբար դատավարության ժամանակ դատախազը պահանջում է 5000 դոլար տուգանք, իսկ դատավորը նշանակում է 1200 դոլար; Տուգանքի չափի վերաբերյալ նախապես դատավորը և դատախազը գալիս են համաձայնության, տեղեկացնում են armweeklynews.am -ի աղբյուրները Թբիլիսիից: Կարող են անգամ տուգանել, ասենք 1227 դոլար 15 ցենտ, նայած թե ինչ տրամադրություն ունեն: Իսկ եթե պարզվի , որ անօրինական սահմանախախտները զբոսաշրջիկներ չեն եղել, այլ համագործակցել են Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի իշխանությունների հետ, ապա միանշանակ դատապարտվում են ազատազրկման: Թե ինչպես պետք է անձն ապացուցի , որ ինքը զբոսաշրջիկ է եղել, այլ ոչ թե համագործակցել է տեղի իշխանությունների հետ` միայն դատավորին և դատախազին է հայտնի: Ասենք, մարդը խանութից առևտուր է արել, այդ խանութն էլ հարկ է մուծել տեղական բյուջե: Հիմա անձը համագործակցել է տեղական իշխանության հետ, թե`ոչ, հասկանալի չէ: 

Էդիկ Հովսեփյան

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ

Գնահատական
0