Թուրքիան և Ադրբեջանը տորագրել են Տրանսանատոլիական (TANAP) գազատարի կառուցման պայմանագիրը
Երեկ Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ երկու երկրների էներգետիկայի նախարարները ստորագրել են Տրանսանատոլիական (TANAP) գազատարի կառուցման պայմանագիրը, հայտնում է Իրանի ռադիոյի Հայերեն ռադիոժամը:
Այս գազատարի միջոցով Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից գազը կհասցվի Թուրքիա, այնտեղից էլ՝ Եվրոպա:
Գազատարի կառուցումը կարժենա 7 մլրդ դոլար, դրա առաջին հատվածը շահագործման կհանձնվի 2018-ին:
Այս գազատարի միջոցով Ադրբեջանը կնվազեցնի իր կախվածությունը Ռուսաստանից՝ ադրբեջանական գազը Ուկրաինա արտահանելու հարցում:



Ձեր մեկնաբանությունը