Գլխավոր էջ | Տարածաշրջան | Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել.կան տուժածներ

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել.կան տուժածներ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնական տվյալներով տուժել է 60 մարդ. զոհեր չկան:

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի մոտակայքում, սակայն ցնցումները զգացվել են նաև Մարմարիսում, Ֆեթհիյեում և Անթալիայում:
 Այդ երկրաշարժին հաջորդել է 7 հետցնցում` 3.3-ից մինչև 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:

Երկրաշարժի հետևանքով լուրջ նյութական վնասներ նույնպես չկան:

Տուժածների մեջ կան մարդիկ, ովքեր խուճապահար նետվել են իրենց բնակարանների պատշգամբներից: Հիվանդանոցներ դիմողմերը հիմնականում երկրաշարժի վախից սրտի խնդիրներ ունեցած կամ հոգեբանական շոկ ապրած մարդիկ են:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0