Գլխավոր էջ | Տարածաշրջան | Բաքուն մեղադրում է Գերմանիային զրպարտության և խաբեության մեդիաարշավ կազմակերպելու մեջ

Բաքուն մեղադրում է Գերմանիային զրպարտության և խաբեության մեդիաարշավ կազմակերպելու մեջ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Օրերս գերմանական հեռուստաընկերությունները և թերթերը հայտնում էին Եվրատեսիլ երգի մրցույթի նախաշեմին Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի մասին:

Այժմ Բաքուն մեղադրում է Գերմանիայի «որոշ շրջանակներին» Ադրբեջանի դեմ զրպարտության և խաբեության մեդիաարշավ կազմակերպելու մեջ, գրում է Spiegel պարբերականը:

 Եվրատեսիլ երգի մրցույթի նախաշեմին Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտը եղել է ուշադրության կենտրոնում: Գերմանական և միջազգային լրատվամիջոցները հայտնել են երաժշտական մրցույթն անցկացնելու իրավունքը ստանալուց հետո Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից իրականացվող մի շարք չարաշահումների մասին:

 «Այժմ Բաքուն հակահարված է հասցնում: Այս շաբաթ արված հայտարարության մեջ, Բեռլինում Ադրբեջանի դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի դեմ ենթադրյալ մեդիաարշավը, որը ղեկավարվում է «Գերմանիայի որոշ շրջանակների» կողմից», - գրում է գերմանական պարբերականը:

 Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «սկսած այն օրվանից, երբ Ադրբեջանը հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում, Ադրբեջանի դեմ իրականացվում է համակարգված մեդիաարշավ»: Դեսպանատունը նշել է, որ «ցավալի» է, որ Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Մարկուս Լոնինգը և պատգամավոր Քրիստոֆ Ստրասսերը, ինչպես նաև Գերմանիայի խորհրդարանի այլ անդամները «ակտիվորեն մասնակցել և մասնակցում են այս արշավին»:

 «Լոնինգը բազմիցս քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման դեպքերը և ասել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրում սահմանափակվում են ազատությունները՝ հակառակ նախագահ Ալիևի տված խոստումներին: Ստրասերին մերժել են տրամադրել Ադրբեջանի մուտքի վիզա, որտեղ նա ցանկանում էր հանդիպել քաղբանտարկյալների հետ: Բաքուն մեղադրել է նրան իր իրավասությունները չարաշահելու մեջ:

Բացի այդ, դեսպանատունը մեղադրել է գերմանական լրատվամիջոցներին՝ հատկապես «Spiegel» պարբերականին և ARD հանրային հեռարձակողին՝ վերոնշյալ արշավին աջակցելու համար», - նշում է հոդվածագիրը:

 «Մեդիա քարոզարշավի ընթացքում տարածված նյութերի բովանդակությունը փաստում է, որ Գերմանիայի որոշ շրջանակները մտադիր են վնասել Ադրբեջանի իմիջին», - ասվում էր դեսպանատան հայտարարության մեջ: Դեսպանությունը նաև իր վստահությունն էր հայտնել , որ «զրպարտությամբ և խաբեությամբ լի մեդիաարշավը չի վնասի Գերմանիայի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին»:

 Ադրբեջանի դեսպանատան կողմից հնչեցրած մեկնաբանությունները Բաքվում Գերմանիայի դեսպանատան հայտարարությունների արձագանքն էր: Գերմանիայի դեսպանատունը իր հայտարարության մեջ հերքել էր իշխող կուսակցությանը պատկանող «Yeni Azerbaijan» թերթի պնդումները, որ Գերմանիայի կառավարությունը փորձում է ազդել գերմանական լրատվամիջոցներում Ադրբեջանի թեմայով լրատվության վրա:

 Բեռլինում Ադրբեջանական դեսպանատունը պնդել է, որ Ադրբեջանն ունի ազատ մամուլ «ինչպես և Գերմանիան», և որ Ադրբեջանի կառավարությունը չունի մամուլի վրա ճնշում գործադրելու լծակներ:

 Աճել է քննադատությունը վերջին ամիսներին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ հետապնդումների, ժողովրդավարամետ խմբերի ճնշումների, և ընդդիմադիր ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ այժմ ադրբեջանական բանտերում գտնվում են վեց լրագրող և 14 քաղբանտարկյալ: Գերմանիայի ԱԳՆ-ի վերջին զեկույցը քննադատել է երկրում տեղի ունեցող «պետական ճնշումները»:

 Amnesty International իրավապաշտման կազմակերպությունը նույնպես արշավ է ձեռնարկում՝ ադրբեջանական քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով, որի շրջանակներում հինգշաբթի օրը ներկայացրել էր իր սեփական «Toast to Freedom» (ազատության կենացը) երգը:

 «Եվրատեսիլ»-ի գերմանական ազգային ընտրական փուլի դատավորներից մեկը խորհուրդ է տվել չունենալ ակնկալիքներ, որ երաժշտական մրցույթը ինչ որ բան կփոխի Ադրբեջանում: «Եվրատեսիլը կարող է միայն բարձրացնել իրազեկությունը» - ասել է Թոմաս Դ-ն՝ հայտնի գերմանացի ռեպպերը: «Որպեսզի Ադրբեջանում իրավիճակը բարելավվի, պետք է շարունակել քաղաքական ջանքեր գործադրել»: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Եվրատեսիլի վարագույրը փակվելուն պես Ադրբեջանի մասին չմոռացվի » - եզրափակել է նա:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0