Թուրքիայի մի շարք սուպերմարկետներում բանջարեղենը և միրգը պարունակում վտանգավոր նյութեր
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի մի շարք սուպերմարկետներում վաճառվող բանջարեղենը և միրգը պարունակում են քաղցկեղ առաջացնող նյութեր:
Այս մասին հաղորդում է թղթակիցը` վկայակոչելով թուրքական Haberler կայքը:
Թուրքական բանջարեղենի թունավոր լինելու վերաբերյալ լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ թուրքական հեռուստահաղորդումներից մեկի շրջանակներում բանջարեղենն ուսումնասիրվել է լաբորատորիայում: Սկանդալն ավելի է մեծացել, երբ հայտնի է դարձել, որ թունավոր բանջարեղենը վաճառվում են մի շարք հայտնի սուպերմարկետներում:
Մասնագետների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ նմանատիպ բանջարեղենը և միրգը չափազանց վտանգավոր են, քանի որ կարող են առաջացնել քաղցկեղ, սննդային թունավորում, վաղաժամ ծննդաբերություն:
Ներկայում խնդրի ուսումնասիրմամբ է զբաղվում երկրի Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության նախարարությունը:



Ձեր մեկնաբանությունը