Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ադրբեջանը շարունակում է Գերմանիայի դեմ «սառը պատերազմը»

Ադրբեջանը շարունակում է Գերմանիայի դեմ «սառը պատերազմը»

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Ադրբեջանի իշխանությունը սպառնում է վռնդել Գերմանիայի դեսպանին. «Ազադլըգ»

Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Գերմանիայի դեմ «սառը պատերազմը»: Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության «Ենի Ազերբայջան» թերթը ապրիլի 27-ի համարում կրկին թիրախ է դարձրել Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելլեին: Այս անգամ էլ դրա պատճառը ապրիլի 23-ին արեւմտյան երկրների դիվանագետների` այդ թվում դեսպան Քվելլեի հանդիպումն է եղել ընդդիմադիր կուսակցությունների «Հանրային պալատ» կառույցի հետ:

Ինչպես հաղորդում է թղթակիցը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանի իշխանության խոսնակ թերթը հայտնել է, որ իբրեւ «հատուկ տեղեկություններ» է ձեռք բերել այդ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ: Ավելի առաջ գնալով` «Ենի Ազերբայջան»-ը մեջբերել է Գերմանական կայսրության կամ «երկրորդ ռեյխ»-ի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի եւ Հիտլերի` «քաղաքականությունը սահման չի ճանաչում», «նպատակին հասնելու համար քաղաքական գործիչը կարող է օգտվել բոլոր միջոցներից», «նպատակն արդարացնում է միջոցը» կարգախոսները` ակնարկելով Ադրբեջանի դեմ Գերմանիայի իշխանությունների որդեգրած քննադատական քաղաքականությունը: Ադրբեջանի իշխանություններին զայրացրել է միջազգային կառույցների` Բեռլինում Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակին նվիրված միջոցառումների անցկացումը, այն, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարրը Բաքու կատարած այցին հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, Գերմանիայի օմբուդսմեն Մարկուս Լյոնինգը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ոտնահարումները, «Կանաչների» կուսակցությունը Ադրբեջանին «անհաճո» հայտարարություններ է արել, իսկ Եվրոպայի Խորհրդի զեկուցող Քրիստոֆեր Շտրասերն էլ «համառորեն» ցանկանում է այցելել Բաքու եւ հանդիպել քաղաքական բանտարկյալների հետ: Այդ բոլորի վերջնակետն էլ հանդիսացել է ապրիլի 18-ին «Ենի Ազերբայջան»-ում եւ այլ իշխանամետ ԶԼՄ-ներում հակագերմանական նյութերի հրապարակումների կապակցությամբ Գերմանիայի դեսպանատան երկու օր առաջ արած այն հայտարարությունը, որ «թերթը գերմանական քաղաքական շրջանակների վրա հարձակում է սկսել, ինչը կեղծավորության վտանգավոր մթնոլորտ  է ստեղծել եւ խախտել բաց բանավեճի մշակույթը, սակայն, նման գռեհիկ հորինվածքներով Գերմանիայի դրական հեղինակությունը փչացնելու բոլոր փորձերը մատնված են տապալման»:

Ադրբեջանի իշխող կուսակցության մամուլի օրգանը գերմանացի պաշտոնյաների, հատկապես` դեսպան Հերբերտ Քվելլեի «նման գործունեության» հետ կապված հիշեցրել է 1961 թ-ին ստորագրված` «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիենայի կոնվենցիայի» դրույթները եւ նշել, որ դեսպանը «միջամտում» է Ադրբեջանի ներքին գործերին, ինչի համար կարող է նրա գործունեությունը կասեցվել: Ուշագրավ է, որ Ադրբեջանի իշխանական թերթն իր այդ հոդվածը «զարդարել» է Գերմանիայի հիմնադիր Օտտո ֆոն Բիսմարկի լուսանկարի կողքին դրված Հիտլերի լուսանկարով:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0