Իրանի հատուկ ծառայություններին հաջողվել է վնասազերծել իսրայելական ահաբեկչական ցանցը
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հատուկ ծառայությունները մի շարք օպերատիվ գործողություններ են իրականացրել երկրի սահմանամերձ ու կենտրոնական շրջաններում:
Դրանց արդյունքում Իրանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է բացահայտել ու վնասազերծել իսրայելական ահաբեկչական ցանց:
Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը: Վերջինս հավելել է, որ ձերբակալվել են նաև այդ ցանցի հետ շփումներ ունեցած հանցավոր տարրերը: Օպերատիվ գործողությունների ժամանակ հայտնաբերվել ու առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ, զենք, խլացուցիչներ, ռազմական հանդերձանք ու կապի միջոցներ:



Ձեր մեկնաբանությունը