Home | Տարածաշրջան | Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում կցուցադրվի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը

Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում կցուցադրվի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Ստամբուլի Filmmor կանանց միջազգային կինոփառատոնում կցուցադրվի նաև Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքը: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 15-16-ին, Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 15-16-ին, Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում:

Կինոփառատոնը կանցկացվի մարտի 9-19-ը, որից հետո ֆիլմը կցուցադրվի նաև Վանում, Հաքյարըում և Չանաքքալեում: 

«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև նա փառատոնին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն չի կարող ներկա գտնվել` զբաղվածության պատճառով: Նա հույս հայտնեց, որ ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում ճնշումների չի ենթարկվի:

Ֆիլմի ծանուցման մեջ գրված է .«Մեծ մայրս մի քիչ տարօրինակ էր, ոչ ոք նրան չի սիրել, նրան երբեք չեն գրկել: Նրա ձեռքի և դեմքի վրայի կապույտ դաջվածքները սարսափազդու էին: Սատանայական նշաններ հիշեցնող այս դաջվածքները վախ էին ներշնչում: Ո՞րն էր մեծ մորս սխալը, ինչո՞ւ էր նա այդքան տարօրինակ: Ո՞վ էր այդ դաջվածքներն արել. նման հարցեր տալը սխալ էր: Մեծ մոր մասին խոսելն արգելված էր»:

Նշենք, որ վերջերս ֆիլմը ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղ թուրքական համայնքը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նրանք հազարավոր բողոքի նամակներ են ուղարկել հեռուստաընկերությանը:

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0