Գլխավոր էջ | Սփյուռք | ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվել է Սիրիայի հայ համայնքի հետ կապված խնդիրներ

ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվել է Սիրիայի հայ համայնքի հետ կապված խնդիրներ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Օգոստոսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՍԴՀ կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ նախարարությունում ստեղծվել է սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ, և ներկայացրեց լուծումներ ստացած և կատարման փուլում գտնվող խնդիրները:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի հայ համայնքի հետ կապված խնդիրներ: Մասնավորապես անդրադարձան սիրիահայ երեխաների կրթական հարցերին: Որոշվեց համատեղ ստեղծել աշխատանքային խումբ` կազմված նաև սիրիահայերից, որը զբաղվելու է Հայաստանում գտնվող դպրոցահասակ սիրիահայ երեխաների կրթության կազմակերպմամբ:

 ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ սիրիահայերի խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկված քայլերի առնչությամբ և պատրաստակամություն հայտնեցին սատարել նախարարության նախաձեռնությունները` մասնավորապես շեշտելով ֆինանսական աջակցությունը:

 Նախարար Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին` հույս հայտնելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կվերածվեն գործի:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0