Գլխավոր էջ | Սփյուռք | Փարիզում ադրբեջանական կենտրոնի բացման դեմ Ֆրանսիահայերը իրենց բողոքի ձայնն են բարձրացրել

Փարիզում ադրբեջանական կենտրոնի բացման դեմ Ֆրանսիահայերը իրենց բողոքի ձայնն են բարձրացրել

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր բողոքի ձայնն է բարձրացնում Փարիզում ադրբեջանական կենտրոնի բացման դեմ:

Ինչպես հաղորդում է թղթակիցը, խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախարարական խորհրդին ադրբեջանական կենտրոնի ստեղծման մասին ծրագիրը ներկայացրել են Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն և արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: «Զարմանալի է, որ այս ծրագիրը նման հրատապություն է ձեռք բերել այժմ, երբ դրա առաջադրումից անցել է երեք տարի: Արդյոք Ֆրանսիայում չկան այլ առաջնահերթություններ»,- հռետորական հարց են ուղղում նամակի հեղինակները: 

Ֆրանսահայերը հիշեցնում են, որ Ադրբեջանը կառավարվում է Ալիևների դինաստիայի «երկաթե ձեռքով», «այդ երկրում գործում է հակաժողովրդավարական, ռասիստական մի ռեժիմ, որն ակնհայտորեն ոտնահարում է մարդու իրավունքները»: Միաժամանակ շեշտվում է, որ Ադրբեջանում տիրում է հակահայկական հիստերիա, իսկ Ալիևը ողջ աշխարհի հայությանը համարում է իր երկրի թշնամին:

Անդրադառնալով Ադրբեջանի  «մշակութային քաղաքականությանը»` ֆրանսահայերը շեշտել եւ հիշեցրել են, որ նույն այդ երկիրն է Նախիջևանում ոչնչացրել Ջուղայի հինավուրց խաչքարերը:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0