Գլխավոր էջ | Սփյուռք | Նիդերլանդներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում

Նիդերլանդներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Ապրիլի 25-ին Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Ալֆա-Երևան» հաստատության կողմից:

Հիշատակի միջոցառմանը ցուցադրվեց Տիգրան Խզմալյանի՝ Արմին Վեգներին նվիրված «Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը, Տիգրան Մայտեսյանի (ջութակ), Լյուբա Զաչուպեյկո-Հարությունյանի (դաշնամուր), Ռուստամ Հակոբջանյանի (դուդուկ)և Արկադի Պետրոսյանի (թառ) կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հիշատակի միջոցառմանը ներկաներին իր խոսքով դիմեց նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն, ով շեշտեց. «Այն ազգը, որ պաշտում է արարումը, սրբացնում իր այբուբենն ու գիրքը, որ իր զավակներին մեծացնում է աշխատանքի ու կրթության գաղափարներով, չի կարող մահանալ սրից»:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0