Գլխավոր էջ | Պաշտոնական | ՀՀ է ժամանել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտի պատվիրակությունը

ՀՀ է ժամանել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտի պատվիրակությունը

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Ս.թ. հուլիսի 18-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հարթլինգի գլխավորած պատվիրակությանը:

Այցի շրջանակներում  գեներալ-լեյտենանտ Մ. Հարթլինգին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Կոսովոյում ամերիկյան զորախմբի կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման առաքելությանը, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստմանը, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի կողմից կազմակերպվող բազմազգ զորավարժանքներին հայ խաղաղապահների մասնակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ կողմերը երկուստեք արձանագրել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը և զարգացման հեռանկարները:
Գեներալ-լեյտենանտ Մ.Հարթլինգի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ներկա գտնվել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական հերթապահության կազմակերպման վարժանքին, ինչպես նաև արտերկրում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կողմից իրականացվող առաքելության տարրերի ցուցադրությանը:
Գեներալ-լեյտենանտ Մ.Հարթլինգը պատասխանել է նաև «Զինուժ» հեռուստածրագրի հարցերին:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0