Գլխավոր էջ | Պաշտոնական | Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարին

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարին

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ երկու երկրների միջև
փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ
ակտիվ և կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, ամուր իրավապայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հումանիտար ոլորտում կապերի զարգացումը և ամրապնդումը հատուկ կարևորություն ունեն:
Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչևը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Ռուսաստանի միջև դինամիկ զարգացող փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկվեցին երկկողմ կրթական, մշակութային և գիտական կապերը խորացնելու, էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Անդրադարձ կատարվեց ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0