Հայկական պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ՍԾՏՀ գագաթնաժողովին
Հայաստանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հոբելյանական 20-րդ գագաթնաժողովին:
Ինչպես թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, Հայաստանը գագաթնաժողովին ներկայացնելու է փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:
Հունիսի 26-ին Ստամբուլում կմեկնարկի ՍԾՏՀ հոբելյանական 20-րդ գագաթնաժողովը, որը համանախագահելու են Սերբիան և Թուրքիան: Հայաստանը ՍԾՏՀ հիմնադիր պետություններից է: 1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ-ին:



Ձեր մեկնաբանությունը