Գլխավոր էջ | Պաշտոնական | Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի ԱԳ նախարարը (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի ԱԳ նախարարը (լուսանկարներ)

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Թղթակցի հաղորդմամբ` 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, առաջինը ճանաչած ու դատապարտած պետության ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ նա շրջել է հուշահամալիրի տարածքում, թանգարան-ինտիտուտում, ծանոթացել ոճրի փաստական նյութերին, վավերագրերին, լուսանկարներին: Լուիս Ալմագրոն գրառում է կատարել Ծիծեռնակաբերդի պատվո հյուրերի մատյանում, եղեւնի տնկել Հիշատակի պուրակում:

«Ուրուգվայի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ այն մարդու իրավունքները հարգող պետություն է: Ուրուգվայը չի սպասել, որ ուրիշները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այլ ինքն է առաջինը ճանաչել  ցեղասպանությունը»,-ասել է ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:

Ի թիվս ավելի քան երկու տասնյակ պետությունների, Վատիկանի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, միջազգային այլ հեղինակավոր կառույցների, ԱՄՆ 42 նահանգների, աշխարհի տարբեր քաղաքների մունիցիպալ կառույցների, Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 1965 դեռեւս թվականին:

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Image gallery
Գնահատական
5.00