Home | Պաշտոնական | Նախագահը ընդունել է ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահը ընդունել է ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել և կարևորել է պատվիրակության այցը մեր երկիր՝ նկատի առնելով Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը: Այսօրինակ այցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և օբյեկտիվ կարծիք կազմելու: 
Հանրապետության ղեկավարը և Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները քննարկել են 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքն ու խնդիրները, անդրադարձել Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանը:

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0