Home | Պաշտոնական | Հերթական խորհրդակցությունը մարզպետների մասնակցությամբ

Հերթական խորհրդակցությունը մարզպետների մասնակցությամբ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվեցին հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Նշվեց, որ պարարտանյութի փոխադրման եւ պատվիրված խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացն իրականացվելու է կազմակերպված` կառավարության ջանքերով եւ համապատասխան մարզպետի աջակցությամբ, իսկ համայնքապետերն արդեն տեղեկացված են, որ տեղերում պետք է կազմակերպեն բեռնաթափման, բաշխման աշխատանքները:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել գործընթացը` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձվի 6000 դրամ եւ ոչ ավելի:

Անդրադարձ եղավ նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրված սերմացուի վերադարձելիության գործընթացին:

Մարզպետներին ներկայացվեց անցած տարվա համեմատ 2012թ. համայնքների բյուջեների պլանային ցուցանիշների վերլուծությունը: Փոխվարչապետը նկատեց, որ ցուցանիշների նվազեցման պարագայում պետք է ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ:

Տեղեկացվեց նաեւ, որ մարզպետարաններում նախատեսվում է ներդնել կենտրոնական գանձապետական համակարգի "գործառնական օր" ծրագիրը: Այն արդեն գործում է նախարարությունում, որի միջոցով հնարավոր է օրական կտրվածքով հետեւել համայնքների եկամուտների հավաքագրմանը:

Բացի այդ, համայնքների հարկային բազաների կառավարման արդյունավետության նպատակով աշխատանքներ են իրականացվում գույքահարկի եւ հողի հարկի ավտոմատացված համակարգը հանրապետության ողջ տարածքում կիրառելի դարձնելու համար: Համակարգն արդեն ներդրվել եւ հաջողությամբ գործում է համայնքային որոշ միություններում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք այլ հարցեր եւս:

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0