Home | Պաշտոնական | Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին:

«Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ և բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաև առաջիկայում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 
Ողջունելով կառավարության գործողությունները Հայաստանի տնտեսության արդյունավետ կառավարման գործում՝ Էրիկ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի առաջիկայում ևս օժանդակել մեր երկրի զարգացմանն ուղղված քայլերին: 
Ռուբինն ասել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորոցիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: «Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը: 
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը թե հրապարակավ, թե առանձնազրույցների միջոցով շարունակելու է հորդորել Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, sահմանների բացման, Հայաստանի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ստեղծման համար: 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տնտեսության, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցությանը: Քննարկվել են նաև ՀՀ-ում այրվող թերթաքարերի պաշարների հնարավոր շահագործմանը վերաբերող հարցեր: 

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0