Վիեննայի ցուցասրահներում ցուցադրվել են հայ նկարիչների աշխատանքները
Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության` Վիեննայի կենտրոնում գտնվող գեղանկարչական ցուցասրահում ս. թ. հունիսի 19-ին բացվել է «Artists in Residence» ծրագրի մասնակից չորս գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Հայաստանից նախագծին իր մասնակցությունն է բերել երիտասարդ նկարչուհի Մերի Մունը /Ամիրխանյան/: Հայ արվեստագետը ցուցահանդեսին ներկայացել է Վիեննայի քաղաքային տեսապատկերներով «ուրբանիստական» աշխատանքներով, որը նկարչուհու երևանյան, թբիլիսյան, ուկրաինական, գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում: Ցուցահանդեսի բացման արարողությանն արվեստագետներին ողջունել և խրախուսական խոսք է ասել Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը: Նույն օրը Վիեննայի «Կուլտուրկրայս Վին» ցուցասրահում բացվել է հայաստանցի նկարիչ Արթուր Կարապետյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Երկու ցուցադրությունների բացմանն էլ ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը:



Ձեր մեկնաբանությունը