Գլխավոր էջ | Մշակութային | Ամփոփվել են երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնի արդյունքները

Ամփոփվել են երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնի արդյունքները

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 5-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 9-ին ամփոփվել է գալա-համերգով:

Մայիսի 8-ից 21-ն անցկացված մրցույթին մասնակցել է Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտ: Մրցույթ-փառատոնն անցկացվել է մեկ փուլով՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն առարկաների անվանակարգերում: 

Սահմանված  « Լավագույն տասնյակ »   մրցակարգը գլխավորում է Երևանի քաղաքապետարանի Սայաթ-Նովայի անվան  երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը, 3-րդ տեղում՝  Ղ. Սարյանի անվան երաժշտության և արվեստի դպրոցը: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ, ՀՀ Երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: 
Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, հավաստագրերից բացի, ստացել են նաև դրամական պարգևներ՝ ըստ մրցութային տեղերի: 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0