Մշակութային հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ ապրիլի 28-ից մայիսի 26-ը ներկայացնում է «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը:
ՀՀ մշակույթի նախարարությունում ապրիլի 27-ին, ժ.12.00-ին,փառատոնի մեկնարկի առթիվ անցկացվում է մամուլի ասուլիս, որին մասնակցում են փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանը, փառատոնի հիմնադիրներ, «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, հիմնադրամի տնօրենԳարիկ Նազարյանը:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդփառատոնի
հանդիսավոր բացումը «Վիվա Իտալիա համերգային ծրագրով տեղի կունենա ապրիլի 28-ին` ժ. 19.00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ծրագրին մասնակցում են երիտասարդ տաղանդաշատ երգիչներ ՄերիՄովսիսյանը (սոպրանո), Ռիմա Խաչատրյանը (մեցցո-սոպրանո), ԱրշակԿուզիկյանը (բարիտոն),փառատոնային նվագախումբը՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ:
Փառատոնը այս տարի կհյուրընկալվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, քանզի Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, որտեղ ավանդաբար, անցկացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը,Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առթիվ բացվել է «Գրի հավերժություն>> խորագրով իր տեսակի մեջ բացառիկ ցուցահանդեսը:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդփառատոնը կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով, որի շրջանակում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար ԲորիսԲերմանը (ԱՄՆ), «Ակլարդիոն» դուետը (Ռուսաստանի Դաշնություն)՝Եվգենի Վարավկոն (կլարնետ) և Մարիա Վլասովան (ակորդեոն), ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը(Վրաստան):
Փառատոնի հանդիսավոր փակման համերգը կրում է «ՆվիրումՀենդելին» խորագիրը, որին կմասնակցեն երիտասարդ սերնդի ճանաչված երաժիշտներ Մանե Գալոյանը (սոպրանո), ՀասմիկԲաղդասարյանը (սոպրանո), Կարեն Հակոբյանը (կոնտրտենոր, ԱՄՆ),Ջուլիետա Վարդանյանը (կլավեսին), Արմեն Մայիլյանը (շեփոր), փառատոնային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արամ Թալալյան):
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդփառատոնը անցկացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ամենամյա և շարունակական (2006-ից) հովանավորության շնորհիվ:
2008 թ. Փառատոնն ընդգրկված է ՀՀ Մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:



Ձեր մեկնաբանությունը