Գլխավոր էջ | Մի պատմություն | Վեց ձեռքսեղմումների տեսությունը

Վեց ձեռքսեղմումների տեսությունը

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Սա տեսություն է այն մասին, որ Երկրագնդի վրա ցանկացած 2 մարդ իրարից բաժանված են ծանոթների միջինը 5 մակարդակով և համապատասխանաբար 6 մակարդակի կապերով:

Տեսությունը առաջ է քաշվել 1969թ-ին ամերիկացի հոգեբաններ Սթենլի Միլգրեմի և Ջեֆրի Թրեվերսի կողմից: Նրանք պնդում էին, որ յուրաքանչյուր մարդ միջնորդավորված ծանոթ է մոլորակի ցանկացած ուրիշ բնակչի հետ՝ ծանոթների ոչ մեծ շղթայի միջոցով: Ընդ որում այդ շղթան կազմված է 6 հոգուց:

 

Միլգրեմը հիմնվում էր ամերիկյան 2 քաղաքներում իրականացված փորձի արդյունքների վրա: Մի քաղաքի բնակիչներին բաժանվեց 300 ծրար: Անհրաժեշտ էր դրանք փոխանցել կոնկրետ մարդու, որն ապրում էր մյուս քաղաքում: Ծրարները կարելի էր փոխանցել միայն հարազատների և ծանոթների միջոցով: Հասցեատիրոջը հասավ 60 ծրար: Կատարելով հաշվարկներ՝ Միլգրեմը որոշեց, որ յուրաքանչյուր ծրար միջինը անցել է 5 հոգու մոտով: Հենց այսպես ծնվեց «վեց ձեռքսեղմումների» տեսությունը:
    Կոլումբիական համալսարանի գիտնական-հասարակագետները կրկնեցին Միլգրեմի փորձը էլեկտրոնային փոստի միջոցով: Հազարավոր կամավորներին նրանք հայտնեցին 20մարդու մասին, որոնց մասին տրվեցին  միայն հիմնական տվյալներ՝ անուն-ազգանուն, աշխատանք, կրթություն. բնակավայր: Առաջին հաջող փորձն այն էր, որ Ավստրալիայիբնակիչը ընդամենը 4 նամակի օգնությամբ կարողացավ գտնել վերը նշված 20-ից մեկի (որը ի դեպ բնակվում էր Սիբիրում) էլեկտրոնային փոստի հասցեն:
Microsoft-ի մասնագետների կողմից տվյալների վերլուծությունը, որոնք ստացվել էին               242 720 596 օգտագործողների մեկամսյա շփման արդյունքում, տևեց 2 տարի: Այդ տվյալների ընդհանուր ծավալը կազմում էր 4.5 տերաբայթ: Տվյալների այդ բազայի հիման վրա պարզվեց, որ 240 մլն. օգտագորխողներից յուրաքանչյուրը կարող էր «հասնել» ցանկացած ուրիշին միջինը 6.6 քայլով:  Այպիսով հետազոտողները մաթեմատիկորեն ապացուցեցին տեսությունը և այն պնդումը, որ մեզանից յուրաքանչյուրը 5մարդու միջոցով ծանոթ է անգլիայի թագուհու հետ:
 Միլանի համալսարանը և Facebook սոցիալական ցանցը նույնպես անցկացրին հետազոտություն՝ որպես հիմք ընդունելով Facebook-ի տվյալները: Պաևզվեց, որ Facebook-ի ցանկացած 2 օգտվող իրարից բաժանված են 4.74 մակարդակի կապերով:
    Ընդ որում, «նեղ աշխարհի» տեսության հիման վրա ԱՄՆ-ում առաջացան բազմաթիվ հայտնի խաղեր: Օրինակ գիտնականները խաղում են «Էրդյոշի թիվը»: Հունգարացի մաթեմատիկ Փոլ Էրդյոշը 20-րդ դարի մեծագույն գիտնականներից է, ով ունի բազմաթիվ աշխատանքներ՝ գրված այլ գիտնականների հետ համատեղ: Անհրաժեշտ է գտնել Էրդյոշին ուրիշ գիտնականի հետ կապող ամենակարճ ուղին: Եթե ինչ-որ մեկը Էրդյոշի հետ համատեղ աշխատանք ունի, ապա նրա մոտ Էրդյոշի թիվը 1 է: Եթե մի գիտնական ունի համատեղ աշխատանք մեկ ուրիշի հետ, որն էլ իր հերթին համատեղ աշխատանք ունի Էրդյոշի հետ, ապա նրա մոտ Էրդյոշի թիվը 2 է և այդպես շարունակ: Հետաքրքիր է, որ համարյա բոլոր նոբելյան մրցանակակիրների մոտ Էրդյոշի թիվը շատ փոքր է ստացվում:

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Image gallery
Գնահատական
0