Home | Մի պատմություն | «Ռեմա»- վավերագրական ֆիլմ

«Ռեմա»- վավերագրական ֆիլմ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Ընդհանուր տեղեկություններ Ուրեմն «Ռեմա» – ն մեր նկարահանած ֆիլմն է: Գաղափարի հեղինակ ՝ Արտակ Կոլյան Ռեժիսոր՝ Դավիթ Ներկարարյան Սցենար ՝ Արտակ Կոլյան Օպերատոր ՝ Ռադիկ Պետրոսյան Մոնտաժ և ետմշակում՝ Ռադիկ Պետրոսյան, Դավիթ Ներկարարյան Ձայն՝ Ռադիկ Պետրոսյան, Դավիթ Ներկարարյան Հայաստան 2010թ.

 

Ի՞նչ է նշանակում ֆիլմի անունը
«Ռեմա»-ն հունարեն բառ է, որը նշանակում է կենդանի խոսք:

Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը
Ֆիլմի գաղափարը ծնվեց Հայաստանով իմ բազմաթիվ ճամփորդություններից մեկի ժամանակ: Իսկ ավելի կոնկրետ Նորադուզ գյուղում: Երբ մեր այսպես կոչված գիդը մեզ պատմում էր գրքերից կարդացած տեղեկություններ ու հանկարծ մի քանի մետր այն կողմ հայտնվեց մի ծեր մարդ: Ծեր մարդը ինչպես պարզվեց բավականին մեծ քանակությամբ ավանդապատումներ գիտեր այդ տեղանքի մասին, ուներ ազգակցական կապ նաև որոշ նորադուզցի ավանդապատումների պերսոնաժների հետ: Նա դարձավ Ռեմա-ի ոգեշնչողը է ու կենդանի խոսքի մեր առաջին աղբյուրը: Այդ ծերունու անունը Արևշատ է: Գաղափարը ծնվեց , բայց դեռ շատ հում էր …
Երկրորդ կենդանի խոսքի կրողի հետ պատահաբար ծանոթացա արդեն Սանահինում: Գրեթե մեկ տարի արդեն անցել էր Արևշատ պապին հանդիպելու պահից: Նրա անունն է Սոխակ:

Բա հետո ի՞նչ եղավ
Սոխակին հանդիպելուց առաջ արդեն Դավիթին պատմել էի գաղափարի մասին, ու նա ժամանակ առ ժամանակ անհամբերությամբ հարցնում էր, թե ե՞րբ ենք սկսելու …
Ու որոշեցինք , որ արդեն սկում էնք:

Բա փո՞ղ 
Փո՞ղ … Ի՞նչ փող … հաա՜ …, դե ծախսված փողը մեր հալալ զուլալ գրպաններից ենք հանել, ու ճիշտն ասած չէնք էլ փոշմանում, ու սա լաց ու կոց չի, հանկարծ այդպես չհասկանաք …

Հետո ՞
Դե հետո մտածում էինք օպերատորի կամ գոնե որակյալ տեսախցիկի մասին, մտածում էինք որտեղից ճարենք, վարձենք և այլն: Դավիթը ասաց, որ մի օպերատոր է ճանաչում, լավ օպերատոր, որը նաև լավ մոնտաժ անել գիտի: Ասեցի լավ … գնանք խոսենք հետը: Ռադիկն էր, DV Art Studio – ից: Բայց ստուդիայում որոշումներ ընդունողը Ռադիկը չէր, այլ Արթուր Պետրոսյանը, ստուդիայի տնօրենը: Նրա հետ հանդիպեցինք, երկար զրույց տեղի ունեցավ, պատմեցինք գաղափարի մասին , նա ասեց իր կարծիքը, հարցեր ու խորհուրդներ տվեց: Հետո ասեց որ Ռադիկը կարող է միանալ մեզ, ու որ մոնտաժը նույնպես կկատարվի ստուդիայում: Ու ամենակարևորը,երբ խոսք բացեցի վճարի մասին, նա ինձ հաճելիորեն զարմացրեց, ասելով, որ ստուդիան դա կանի անվճար, ու միակ պայմանը նա է, որ ֆիլմը կմտնի իրենց աշխատանքների պորտֆոլիոյի մեջ: Դա միաժամանակ և շատ անսպասելի էր և շատ ուրախալի: Դրա համար Արթուրին մեծ ու սրտանց շնորհակալություն: Սա կարևոր պահ է, կարևոր նրանով, որ լավ բիզնեսմենը կարող է նաև լավ մարդ լինել …

Վերջաբան
Ռեման՝ կենդանի խոսքը, նաև կենդանի գիտելիք է: Գիտելիք , որը ներծծված է զգացմունքայինությամբ և հուզականությամբ, որը պատմելով մարդը նորից վերապրում է իրադարձությունները, ու կապ չունի իրադարձությունները իրականում են կատարվել նրա հետ , թե՞ միայն նրա երևակայության մեջ …
Նրանց պատմած պատմությունների ճշմարտացիությունը ինձ քիչ է հետաքրքում, այստեղ կարևորը պատմությունները չէն, կարևորը Արևշատը ու Սոխակն են … Կարևորը որ պատմողը և նրա պատմածը միաձուլված լինեն:

Ու ես շատ գոհ եմ ինձանից ու իմ ընկերներից, որ մենք այդ պատմողներին անմահացրեցինք …

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝ «Ռեման» արդեն օնլայն

Արտակ Կոլյան

 

 

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Image gallery
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
5.00