Գլխավոր էջ | Մարզական | Հայ հեռացատկորդը գրավեց առաջին տեղը և հռչակվեց Վրաստանի չեմպիոն

Հայ հեռացատկորդը գրավեց առաջին տեղը և հռչակվեց Վրաստանի չեմպիոն

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Թբիլիսիում անցկացված Վրաստանի աթլետիկայի բաց առաջնությունում խաղարկված մրցանակների մի մասը հայաստանյան գրանցում ստացավ:

Մեր երկրի և Արցախի 10 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ երևանցի հեռացատկորդ Վարդան Փահլևանյանը: Նա ցույց տվեց 8 մ 12 սմ արդյունք, գրավեց առաջին տեղը և հռչակվեց Վրաստանի չեմպիոն: Բայց Վարդանի համար առավել կարևոր է այն, որ 2 սմ-ով գերազանցեց օլիմպիական վարկանշային ցուցանիշը և արժանացավ Լոնդոնի խաղերին մասնակցելու պատվին: Վարդանը, փաստորեն, համալրեց մեր օլիմպիական մարզիկների շարքը` այն հասցնելով 22-ի:

Վանաձորցի հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը 756 սմ-ով գրավեց երրորդ տեղը և իրավունք ստացավ` մասնակցելու Իսպանիայում հուլիսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Երևանցի Դիանա Խուբեսերյանն առաջինը ճանաչվեց 100 մ և 200 մ վազքում: Անգերազանցելի էր նաև Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա հեռացատկեց 620 սմ, որը սպորտի վարպետի արդյունք է, և եռացատկեց 12 մ 69 սմ:

Պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց նաև վանաձորցի վազորդուհի Գայանե Բուլղադարյանը (800 մ` 2 .14,95):

Երկրորդ մրցանակակիր դարձան երևանցի Սամվել Գրիգորյանը (400 մ արգելավազք) և արցախցի Աշոտ Հայրապետյանը (3000 մ խոչընդոտավազք): Արցախի երկրորդ պատվիրակ Արթուր Պետրոսյանը բրոնզե մեդալակիր դարձավ 800 մ վազքում: Նման պատվի արժանացավ նաև արտաշատցի արգելավազորդ Ռոման Ալեքսանյանը (400 մ` 57,64): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0