Սուրեն Պետրոսյանը դարձել Է Գերմանիայի շախմատի մեդալակիր
Հայաստանի շախմատիստ, միջազգային վարպետ Սուրեն Պետրոսյանը «Նորդենշթեդթ» շախմատի ակումբի կազմում նվաճել Է Գերմանիայի շախմատի գավաթի թիմային խաղարկության արծաթե մեդալները:
Այս մասին թղթակցին տեղեկացրել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Պետրոսյանը կարողացել Է իր լուման ներդնել թիմի այս լուրջ հաջողությանը: Գերմանիայի շախմատի գավաթը նվաճել Է «Բադեն-Բադեն» շախմատի ակումբի թիմը, որի կազմում հանդես են եկել եւ հայաստանցի շախմատիստներ:
Այս ակումբը ավանդաբար ուժեղ կազմ ունի եւ պատկանում Է Եվրոպայի շախմատի առաջատար ակումբների թվին:



Ձեր մեկնաբանությունը