«Ռեալ»-ը հռչակվեց ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն
«Սան Մամես» մարզադաշտը ականատես եղավ, թե ինչպես Ժոզե Մոուրինիոյի թիմը անհասանելի դարձավ «Բարսելոնայի» համար ու իր պատմության ընթացքում 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:
«Ռեալը» շատ ակտիվ սկսեց խաղը և արդեն 12-20-րդ րոպեների ընթացքում կարող էր երեք գնդակ անցկացնել Բիլբաոյի թիմի դարպասը: Բայց միայն երկուսը խփեցին «արքայական ակումբի» ներկայացուցիչները, որովհետև Ռոնալդուն 12-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: Իսկ Իգուաինը և Օզիլը իրենց հնարավորությունները իրացրին: Բիլբաոյում չեմպիոն հռչակվելու համար սա շատ լուրջ քայլ էր:
Իսկ երբ Ռոնալդուն երկրորդ խաղակեսում հաշիվը դարձրեց 3:0, պարզ դարձավ, որ «Ռեալը» Մադրիդ կվերադառնա Իսպանիայի չեմպիոն հռչակված:
Մյուս մրցավեճը կայացավ «Մեստալիայում», որտեղ «Վալենսիան» ընդունել էր «Օսասունային»: Միայն խաղավերջում «Վալենսիան» կարողացավ օգտագործել իր թվային առավելությունը, որը ստացել էր առաջին կեսի ավարտին:
«Ատլետիկ» - «Ռեալ» 0:3 (0:2)
0:1-Իգուաին՝16, 0:2-Օզիլ՝20, 0:3-Ռոնալդու՝50.
«Վալենսիա» - «Օսասունա» 4:0 (0:0)
1:0, 3:0-Ադուրիս-77, 87, 2:0, 4:0-Ջոնաս՝83, 88:



Ձեր մեկնաբանությունը