Գլխավոր էջ | Մարզական | Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում հայ մարզիկը արժանացել արծաթե մեդալի

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում հայ մարզիկը արժանացել արծաթե մեդալի

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Երեկ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում իրենց ելույթներն են ավարտել հայ մարզիկները:

Հիշեցնենք, որ այդ մրցաշարում մեր երկիրը ներկայացնում էին երեք ծանրամարտիկներ:

105+ քաշային կարգում երեկ ասպարեզ է դուրս եկել Հայկ Հակոբյանը: Պոկում վարժությունում մեր մարզիկը բարձրացրել է 195կգ և արժանացել արծաթի:

Հրում վարժությունում Հակոբյանը հրել է 220 կգ` զգալի զիջելով իր գլխավոր մրցակցին: Արդյունքում Հայկ Հակոբյանն ընդհանուր 415 կգ է բարձրացրել և ընդհանուր հաշվարկում զբաղեցրել  6-րդ տեղը:  

Այս քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ռուսլան Ալբեգովը, ով երկամարտի արդյունքում 429 կգ արդյունք է ցույց տվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 69կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը երկամարտում զբաղեցրել էին համապատասխանաբար 5-րդ և 10-րդ հորիզոնականները:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0