Home | Մարզական | Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա մարտի 31-ին

Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա մարտի 31-ին

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում, հաղորդում է Աբրահամի մամուլի քարտուղարությունը:

Այդ օրն Աբրահամի մրցակիցը կլինի EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկի:

«Մարտական եմ տրամադրված` ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ»,- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» համալիրում WBO վարկածով միջին քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնական գոտու համար մենամարտի 5-րդ ռաունդում Աբրահամը նոկաուտի էր ենթարկել արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին։

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
5.00