Հայտարարվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի 2011-2012 ուսումնական տարվա ընդունելություն
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի (այսուհետ ակադեմիա) առկա ուսուցման համար հատկացվել է անվճար ուսուցմամբ 55 տեղ, որից 5 նպատակային տեղ՝ ԼՂՀ-ի համար։ Նշված 55 տեղերից սահմանվել է.
«Իրավաբանական» և «Ոստիկանության զորքերի հրամանատարական» ֆակուլտետներում առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսումնառության համար։
- Ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի՝
արական սեռի դիմորդների համար ՝ 10 տեղ,
- Իրավաբանական ֆակուլտետի համար՝ 45 տեղ,
որից.
- ԼՂՀ-ի դիմորդների համար՝ 5 տեղ,
- Իգական սեռի դիմորդների համար՝ 4 տեղ։
Իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտները ստանում են իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրի որակավորման աստիճան։ Ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի շրջանավարտները ստանում են համազորային հրամանատարական մասնագիտությամբ բակալավրի որակավորման աստիճան։
Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի (լեյտենանտի) կոչում և նրանք պաշտոնի են նշանակվում ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում։
Ուսման տևողությունը 4 տարի է։ Սովորողներին տրվում է կրթաթոշակ։ Ակադեմիայում պետական պատվերի շրջանակներում առկա ուսուցման ձեով սովորողը համարվում է ՀՀ ոստիկանության ծառայող։
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ ակադեմիայում սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
- առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը,
- մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից,
- կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում
ծառայությունից,
- անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։
Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո.
- ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս քան հինգ տարի,
- ոստիկանությունում ծառայությունից ազատվել է.
հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում,
-հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ՝ պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով,
1. Առկա ուսուցման համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, առողջական տեսակետից զինվորական ծառայությանը պիտանի Հայաստանի Հանրապետության մինչև 23 տարեկան քաղաքացիները և ՀՀ ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայած ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող մինչև 23 տարեկան ծառայողները։
Ակադեմիա ընդունվելու համար կարող են դիմել.
- 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
- արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ֊ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։
2. Դիմորդների տարիքը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է ընդունելության տարվա օգոստոսի 31-ի դրությամբ։
3. Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում՝ ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը (ինքնությունը ) հաստատող փաստաթուղթ,
- կրթության մասին վկայական՝ դիպլոմ կամ միջնակարգ կրթության մասին ատեստատ,
- դիմում (զեկուցագիր),
- զինգրքույկ,
- մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում՝ կնոջ կամ ամուսնու՝ հայր, մայր, քույր, եղբայր) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում՝ ծննդյան վկայականը (մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայականը) և դրանց պատճեները։
- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ և պատճեն),
- 3x4 չափի լուսանկար (4 հատ),
- արյան, մեզի, ընդհանուր անալիզների վերաբերյալ տեղեկություններ,
- հոգհնյարդաբանական, նարկոլոգիական և տուբերկուլոզային դիսպանսերներից տեղեկություններ։
4. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ակադեմիայի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնական և (կամ) անձնական գործերի ոաումնասիրության հիման վրա։
5. Ակադեմիայի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է քննական թերթիկ։
6. Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.
- հայոց լեզու (թելադրություն) և առաջադրանքներ (գրավոր),
- հայոց պատմություն (գրավոր),
- ֆիզիկական պատրաստականություն, որն իր մեջ ներառում է՝
արական սեռի դիմորդների համար.
ա) վազք - 100 մ,
բ) վազք - 3000 մ,
գ) ձգում՝ պտտաձողի վրա։
իգական սեռի դիմորդների համար.
ա) վազք - 100 մ,
բ) վազք– 1000 մ,
գ) ուժային համալիր վարժություններ։
7. Ակադեմիայի ընդունելության քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով։
Ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական քննական հանձնաժողովների կազմերը, ընդունելության քննությունների անցկացման
ժամանակացույցը, կազմակերպում մրցույթի անցկացումը :
8. Ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կանոնադրությամբ և ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության 28.08.2003 թ. թիվ 1184–Ն որոշմամբ սահմանված կարգով։
9. Մրցութային են համարվում հետևյալ առարկաների քննությունները.
- հայոց լեզու (թելադրություն ) և առաջադրանքներ (գրավոր)։
- հայոց պատմություն (գրավոր)։
10. Ընդունելության քննություններն անցկացվում են հայերենով։
11. Մրցութային առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով։ Դրական են համարվում 8 և բարձր միավորները։
Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները։ Ֆիզիկական պատրաստականության քննության համար անցողիկ է համարվում գումարային 24 միավորը։
12. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ։ Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից, վճարած գումարը չի վերադարձվում։ Սույն կարգի 19-րդ կետով և 20-րդ կետի բ, գ, դ, ե ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության քննությունների վճարից։ Ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից։
13. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են հետագա քննություններին մասնակցելու իրավունքից։
14. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) որևէ առարկայի քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել։
15. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել հետագա քննություններին մասնակցելու իրավունքից։
16. Գրավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը՝ ոչ ուշ, քան ժամը 1600–ն։ Դիմորդն իրավունք ունի գրավոր քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում։
Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում՝ 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ անկախ փորձագետ հրավիրելու համար։
17. Ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած դիմորդներից, մրցույթից դուրս ընդունվում են հետևյալ անձինք՝
ա) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.
բ) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները.
18.Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով (շքանշաններով և մեդալներով) պարգևատրվածները,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները, գ) երկկողմանի ծնողազուրկ երեխաները,
դ) ոստիկանության ծառայողները,
ե) իրենց ծառայական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները։
19. Միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտած դիմորդները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա ընդունվելիս ընդունող հանձնաժողովի որոշմամբ հանձնում են սահմանված մրցութային առարկաներից մեկը և «Ֆիզիկական
պատրաստականություն» առարկայի քննությունները։
2Օ. Քննությունները հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին, նրանց խնդրանքով, ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննությունների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք։
Ընդունելության քննությունները տեղի կունենան ս/թ օգոստոսի 1-ից օգոստոսի 25-ը ներառյալ։
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 15֊ից հուլիսի 15֊ը ներառյալ՝ ՀՀ ոստիկանության գլխավոր մասնաշենքում (Մշակույթի կենտրոն) ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-16.00-ն։
Հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130։
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 59-67-24, 59-61-94, 59-64-37։
Քննությունները կանցկացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։
Հասցեն՝ Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29։


