Գլխավոր էջ | Հասարակական | Ի՞նչ անել, երբ երկրաշարժ է

Ի՞նչ անել, երբ երկրաշարժ է

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Այս հոդվածի հիմնական միտքը կայանում է նրանում, որ հեղինակը փլատակ կառույցների փորձագիտական անալիզի ճանապարհով գտել է, որ տարածության ամենաանվտանգ հատվածները հանդիսանում են դժվար կոտրվող օբյեկտների շուրջ ձեվավորված անկյունները, այնպիսիք, ինչպիսին են մահճակալները, թղթե խոշոր բլոկները:

Եվ այսպես. 

Ի՞նչ  անել , երբ երկրաշարժ է: Իմ անունն է Դուք   Կոպ: Ես ( Rescue Chief and Diasaster          Manager of the American Rescue Team International )  (ARTI) ամերիկյան միջազգային փրկարարական   խմբի ղեկավարն եմ  :  Ես եղել եմ երկրաշարժի պատճառով փլված 875 շինություններում, աշխատել եմ 60 երկրների  փրկարարական խմբերում, կազմակերպել եվ          հանդիսանում եմ նման խմբերի ղեկավար  տարբեր Երկրներում: Երկու տարի եղել եմ  ՕՕՆ-ի վերջին ժամանակների տարերքների   ուսումնասիրման փորձագետ ,եվ 1985 թվականից    ոչ մի խոշոր տարերք դուրս չի մնացել իմ   տեսադաշտից: Առաջին կառույցը, որտեղ ես  հաջողացրի մտնել, 1985 թվականի երկրաշարժի    արդյունքում փլված Մեքսիկայի դպրոցն   էր: Բոլոր երեխաները թաքնվել էին   դասասեղանների տակ: Նրանք սեփական   ոսկորների շուրջ, լայնությամբ ճզմվել   էին: Նրանք կարող էին փրկվել, եթե պառկեին    դասասեղանների միջեվ ընկած հատվածներում:          Անմտություն, իմ տեսանկյունից, բայց    երեխաներին սովորեցրել էին երկրաշարժի     ժամանակ թաքնվել սեղանների, դասասեղանների    տակ: Ես զարմացել էի, բայց մեքսիկական   դպրոցներում մինչեվ հիմա գործում է    ուղեցույց <> ծնկել, գլուխը թաքցնել ձեռքերով          եվ թաքնվել սեղանի տակ: Երբ շենքը փլվում  է, ծանր առաստաղը ընկնում է առարկայի կամ          կահույքի վրա, կոտրելով նրանց, իսկ    նշվածների շուրջ առաջանում է ազատ դաշտ          կամ ազատ տարածություն: Ես այն կոչում     եմ «Կյանքի եռանկյունի»: Որքան      ամուր է եվ պինդ առարկան, այնքան տվյալ          ազատ դաշտը մեծ է, որտեղ մարդը կարող է    զերծ մնալ վերքերից, կոտրվածքներից եվ    փրկվել: Դա կարելի է հեռուստացույցով,          երբ մենք տեսնում ենք փրկարարական խմբերի    աշխատանքը: 

Երկրաշարժից փրկվելու 10  կանոն. 

1.Յուրաքանչյուրը, ով ցատկի եվ թաքնվի արդեն իսկ փլվող    կառույցում կամ մեքենայի մեջ՝ կմահանա:

2.Կատուները, շները եվ ծննդկանը հաճախ ամենաճիշտ, բնական   եվ հարմար դիրքն են ընդունում երկրաշարժի ժամանակ: Դա բնազդ է:  Նման դիրքը օգնում է տեղավորվել փոքր տարածքներում: Կծկվելով՝    ամենախոշոր, ամենահսկա օբյեկտի մոտ, այն ապագայում կոտրվելով,            հարված վերցնելով իր վրա՝ կթողնի ինչ որ տարածություն փրկվելու   համար:

3.Փայտե կառույցները ամենաանվտանգն են երկրաշարժի     ժամանակ: Փայտը հիանալի է աշխատում սեյսմիկ ալիքի       քործողությունների՝ էրէրման եվ տատանման տակ:

4.Եթե երկրաշարժ է, եվ դուք պառկած եք մահճակալի վրա, ապա  շտապ ցատկեք նրա վրայից եվ պառկեք նրա անմիջապես կողքին:  Հյուրանոցներում շատ մարդկային կյանք կարող է փրկվել, եթե      յուրաքանչյուր համարի վրա փակցվի ուղեցույց վերոնշյալ    հրահանգով:

5.Եթե երկրաշարժ է, եվ դուք չեք կարողանում դուրս փախչել   ո'չ դռնով, ո'չ պատուհանից, ապա պառկեք գետնին  մարդու սաղմի  դիրքով մահճակալի կամ մեծ աթոռի կողքին:

6.Ամեն ոք, ով կանգնել է իջնող շինությունների   դռնախորշերում՝ մահացել է: Ինչպե՞ս: Եթե կանգնեք դռան բարավորի   տակ, ապա այդժամ փլվող դռան կմախքը իր ողջ ծանրությամբ,    հատկապես բարավորի բեռով կընկնի ձեր վրա եվ դուք կենդանի չեք  մնա:

7.Երկրաշարժի ժամանակ սխալ է կանգնել աստիճանների վրա: Աստիճանավանդակը բաժանված է կառույցի կարկասից: Սրանք առանձին    օրգանիզմներ են եվ ունեն իրար հակառակ պտտման պահեր:  Աստիճանավանդակները երերումների ժամանակ անընդմեջ հանդիպելով   փլվող կառույցին՝ կվնասեն մարդուն, իսկ մարդկանց մեծ զանգվածի  դեպքում չեն դիմանա բեռին եվ փուլ կգան: Անպայման պետք է    ստուգվի նրանց ամրությունը:  

8.Եթե հնարավոր է, ավելի լավ է գտնվել ներսի պատերի   արտաքնամասում կամ կառույցից դուրս: Որքան հեռու լինեք    կառույցի արտաքին պատերից, այնքան քիչ կլինեն դուրս գալու ձեր       հնարավորությունները :  

 9.Տրանսպորտային միջոցներում գտնվող   մարդիկ մահանում են, եթե նրանց վրա է փլվում ավելի բարձր   մակարդակի վրա գտնվող ճանապարհներ:

10.Իմ փորձից ասեմ, որ թերթերի գրասենյակները նման տարերքի   դեպքում բավականին անվտանգ են մարդու համար, քանի որ թղթե  բլոկերը հատակի հետ կազմում են ամենամեծ, անվնաս կյանքի      եռանկյունին:  

1996   թվականին մենք ստեղծեցինք կինոնկար, որը պնդում էր, որ փրկվելու այս  մեթոդաբանությունը    ճիշտ է: Թուրքիայի ֆեդերալ ղեկավարությունը,  Ստամբուլի ինստիտուտը եվ ARTI միավորեցին     իրենց ուժերը այս գիտական թեստի անցկացման   համար: Մենք փլուզեցինք դպրոց`այնտեղ թողնելով  20 մանեքեն : 10 մանեքենները կծկված    էին ձեռքերը գլխավերեվում,իսկ  10 մանեկենները    տեղավորել էինք Կյանքի եռանկյունում:  Շինծու երկրաշարժից հետո  մտանք        կառույցի ներս , փաստարկներ կազմեցինք եվ  ֆիլմ նկարահանեցինք : Այն ցուցադրվեց        հեռուստատեսությամբ եվ Թուրքիայում, եվ Եվրոպայի տարբեր    երկրներում, եվ Ամերիկայում, եվ Կանադայում, եվ թե    Լատինական Ամերիկայում:

Հիմնական եզրակացությունը՝        ուսումնասիրության այն էր, որ որեվէ        փրկվելու հնարավորութուն չկա, եթե դուք        ուժեղ երկրաշարժի ժամանակ թաքնվում եք   սեղանի տակ: 

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Image gallery
Գնահատական
5.00