Գլխավոր էջ | Հասարակական | Պայթյունի հետևանքով Երևանի հիվանդանոցներ բուժօգնության դիմած մարդկանց թիվն արդեն հասել է 106-ի

Պայթյունի հետևանքով Երևանի հիվանդանոցներ բուժօգնության դիմած մարդկանց թիվն արդեն հասել է 106-ի

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Արտակարգ իրավիճակների նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ 19.37-ին Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:

Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են հելիումով փուչիկները:

Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0