Գլխավոր էջ | Հասարակական | Ստեղծվում է անշարժ գույքի օտարման իրավական հիմքը

Ստեղծվում է անշարժ գույքի օտարման իրավական հիմքը

Տառաչափ Decrease font Enlarge font
image

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնք թելադրված են կառուցվող շինությունների նկատմամբ իրավունքների գրանցման իրավական հիմքերի ներդրման անհրաժեշտությամբ։

«Փաստորեն հարյուրավոր մեր քաղաքացիներ չարդարացված ռիսկի են դիմել և դրա հետևանքով հիմա խաբված են, չեն կարողանում ոչ բնակարան ստանալ, ոչ էլ իրենց գումարները։ Նաև քրեական գործ է հարուցված, որ հասկանանք` ինչ չարաշահումներ են տեղի ունեցել։ Այս մեխանիզմը փաստորեն կբացառի ապագայում նման երևույթների ի հայտ գալը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Հայաստանում ներդնել պետբյուջեի հաշվին լսողական սարքերի նոր` հավաստագրերի հիման վրա տրամադրելու համակարգ։ Տիգրան Սարգսյանը ողջունել է պատգամավորի առաջարկությունը և տեղեկացրել, որ գործադիրը պատրաստակամ է խնդիրը լուծել կառավարության որոշմամբ։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզան Առաքելյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է երկրի սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում սահմանել շահութահարկի գումարի նվազեցման արտոնություն։ Գործադիրը ոչ նպատակահարմար է համարել նախագծի ընդունումը, քանի որ արտոնության տրամադրումը կստեղծի հարկումից խուսափելու լուրջ հնարավորություն։ 
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0