Սուրբ Պատարագ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով
Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կհրապարակվի Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով:
Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կկատարի օծումը Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական ս. խաչի կրկնօրինակի, որի կենտրոնում ևս զետեղվել է Տիրոջ խաչափայտի մասունքի սուրբ նշխար, որից հետո այն կհանձնի ՀՀ Պաշտպանության նախարարությանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը:
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 1100-ին:



Ձեր մեկնաբանությունը