Home | Հասարակական | Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի հանդիպումը

Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի հանդիպումը

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Հունվարի 24-25-ը Ժնևի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի հանդիպումը, որի ընթացքում կոնֆերանսի մասնակիցներն անդրադարձան նոր գլխավոր քարտուղարի ընտրության, 2013 թ-ին կայանալիք Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարին և Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի վերակազմավորման հանձնախմբի զեկույցին:

Ժողովականները Բելգիայի Միացյալ Բողոքական Եկեղեցիների նախագահ վերապատվելի դոկտոր Գի Լիագղային ընտրեցին որպես ԵԵԿ գլխավոր քարտուղար, իրենց դիտարկումները փոխանցեցին 14-րդ համագումարն նախապատրաստող հանձնախմբին, ինչպես նաև քննարկեցին ԵԵԿ վերակառուցման հանձնախմբի ներկայացրած խորհրդակցական փաստաթուղթը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեց Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատախանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը և Շվեյցարիայի Հայոց թեմի առաջանորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը մի շարք հանդիպումներ ունեցան Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցիների ներկայացուցչների հետ` քննարկելով համագործակցության և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Այս մասին մենք  տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0