Home | Հասարակական | Հայաստան-Չինաստան. կրթական հեռանկարներ

Հայաստան-Չինաստան. կրթական հեռանկարներ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:

Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի և Չիանաստանի համագործակցությունը դեռևս զիջում է երկու երկրների միջև ձևավորված տնտեսական և  քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մեր կրթական համակարգի համար գրավիչ է ինչպես Չինաստանի զարգացման այսօրվա ժամանակակից, հզոր տեմպը, այնպես էլ   հնագույն պատմությունն ու մշակույթը»,- նշել է Ա. Աշոտյանը:
 Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կրթությունը դիտարկում է գերակա ոլորտ, նախարարը կարևորել է հայ-չինական նոր կրթական նախաձեռնությունների իրականացումը: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումները և այս համատեքստում պատրաստակամություն հայտնել  Հայաստանում հիմնել չինարենի խորոցված ուսուցմամբ ավագ դպրոց՝ չինարենը ներառելով պետական կրթական ծրագրերում, որպես օտար լեզու:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում  հայ-չինական համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև կրթական որակավորումների և փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար լիարժեք իրավական հիմքերի ստեղծման խնդիրը:

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0